Ուկրաինական կարգավորման հարցում Էրդողանն ընդգծում է «ամուր դիվանագիտական հիմքի» կարևորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ կրկին ընդգծելով «ամուր դիվանագիտական հիմքի կարևորությունը, որտեղ երկու կողմերն էլ բանակցությունների սեղանի շուրջ կլինեն»:

«Պատերազմում Թուրքիան աջակցում է անհապաղ հրադադարին․ և՛ օդում, և՛ ծովում հարձակումների դադարեցման գաղափարին՝ կողմերի միջև վստահություն ձևավորելու միջոց», - ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա․Reuters
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի և Կիևի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է․ Էրդողանը՝ Կոշտային