Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի է հարվածել, հայտնում է ռուսական TACC գործակալությունը։
Հաղորդվում է, որ 18 և 20 ամյա երկու տղամարդ վիրավորում են ստացել։ Տարածաշրջանային օպերատիվ հրամանատարության տվյալով՝ նրանց հիվանդանոցում բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն նրանք հրաժարվել են հոսպիտալացվել։
Մարզի Մասլովա Պրիստան գյուղում էլ կառավարվող հարվածային ԱԹՍ-ի թիրախում նույնպես մեքենա է եղել, մեկ մարդ վիրավորվել է։ TACC-ի փոխանցմամբ՝ նա կհոսպիտալացվի։