Առնվազն երեք մարդ զոհվել, 16-ը վիրավորվել են բռնակցված Ղրիմում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում են թերակղզու ռուսաստանյան իշխանությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի զինուժը «բարձր պայթուցիկությամբ մարտագլխիկներով թիրախավորել է հանգստավայրի ենթակառուցվածքներ», Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ վնասվել են «Ֆորոս» առողջարանի տարածքում գտնվող մի քանի օբյեկտներ, ինչպես նաև դպրոցի շենքը։