Ուկրաինական բանակը Սև ծովում խոցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ

Արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին («Մադյար») հայտարարել է, որ անցած գիշեր Սև ծովում խոցվել է 20 նավ, այդ թվում՝ 17 նավթատար լցանավ։

«Ազովի ծովում ստվերային նավատորմի 116 նավ. ծովային մարտի առաջին փուլն ավարտված է։ Այժմ՝ Սև ծովը։ Այսօրվա հաշիվը՝ 20։0. խոցվել է 17 նավթատար լցանավ, 2 գազատար լցանավ և 1 քարշակ։ Պաշտոնական հաշվետվությունը կհրապարակվի ավելի ուշ», - գրել է նա։

Այս տեղեկությունը անկախ աղբյուրներով հաստատել առայժմ հնարավոր չէ։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել Բրովդիի հայտարարությունը։

Ազովի ծովում գործողությունը շարունակվել են հուլիսի 6-ից 14-ը։ Բրովդին պնդում է, որ այդ ինը օրերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերը վնասել են 116 նավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել

Ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է փոխադրումները Ազով-Դոնի ծովային ջրանցքով, իսկ Ռոստովի մարզի իշխանությունները սկսել են նոր բերքի հացահատիկի իրացման այլընտրանքային ուղիներ փնտրել։

Բրովդին նշել է, թե ռուսական «ստվերային նավատորմի» մաս կազմող փոքր և միջին հարթահատակ նավթատար նավերի շարքից դուրս բերումը փաստացի անհնար է դարձնում նավթի արտահանումը Վոլգա-Դոնի ջրանցքով և Ազովի ծովով՝ դեպի նավահանգիստներ։ Բացի այդ, ռուսական նավատորմին հասցված վնասը, ըստ նրա, սահմանափակում է նաև բռնակցված Ղրիմ բենզինի մատակարարումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի ԶՈւ-ն Ազովի ծովում 14 նավ, այդ թվում՝ 12 լցանավ է խոցել