Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը:
«Հայտնի է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան և ուկրաինական զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասի տարածքից, նրանք պետք է դուրս բերվեն այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է», - ասել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հայտնում է՝ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվենՌուսաստանը հայտարարել է, որ այսօր Աբու Դաբիում անվտանգության հարցերով բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ուշ գիշերին Կրեմլում հանդիպել էր ԱՄՆ նախագահի երեք բանագնացներին, զգուշացրել է, որ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածքային հարցը դեռևս լուծված չէ. Զելենսկին՝ Թրամփի հետ բանակցություններից հետոՆախօրեին Դավոսում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն:
«Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս լուծված չէ», - ասել է Զելենսկին: