Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից Նևիննոմիսկում քիմիական գործարան է հրդեհվել

Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում մայիսի 16-ի գիշերը մի շարք պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել «Ազոտ» քիմիական կոմբինատում, հայտնում են մոնիթորինգային տելեգրամ-ալիքները։

Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը Նևիննոմիսկի մերձակայքում հետ են մղել ուկրաինական անօդաչուների հարձակումը։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Ուկրաինական Exilenova+ ալիքը հրապարակել է հրդեհի տեսանյութը, իսկ Astra պարբերականի վերլուծաբանները հաստատել են, որ այն նկարահանվել է Նևիննոմիսկում՝ գործարանի տարածքից 2-2,5 կիլոմետր հեռավորության վրա։

Սա պատերազմի սկզբից ի վեր ձեռնարկության վրա առնվազն վեցերորդ հարձակումն է։

Բացի այդ, գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել նաև Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում գտնվող պլաստիկի վերամշակման գործարանում։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ զոհեր և տուժածներ չկան։ Հրդեհի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվելՌուսական հարվածների հետևանքով Պոլտավայում զոհեր կանՈւկրաինական ԱԹՍ-ների հարձակում Մոսկվայի ուղղությամբ