Ուկրաինական անօդաչուները հասան Յամալ

Ռուսաստան - Ուկրաինական դրոնի հարձակմանը հաջորդած հրդեհը Նովիյ Ուրենգոյում, 9-ը սեպտեմբերի, 2026թ.

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը գրոհել է Նովիյ Ուրենգոյի «արդյունաբերական օբյեկտներից մեկը», հաղորդել է Ռուսաստանի Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի նահանգապետ Դմիտրի Արտյուխովը:

Ըստ նահանգապետի՝ «բեկորների ընկնելու հետևանքով» հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են հրշեջները: Տուժածներ չկան, հավելել է Արտյուխովը:

Ուրալյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան գրել է, որ հրդեհը բռնկվել է «վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի տարածքում»:

Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարձակման թիրախն էր «Գազպրոմ»-ին պատկանող գործարանը Նովիյ Ուրենգոյում:

Սա Յամալում ուկրաինական անօդաչուի հարձակման առաջին հայտնի դեպքն է: Նովիյ Ուրենգոյը Բելգորոդի և Կուրսկի մարզերում ռուս-ուկրաինական սահմանից հեռու է 2700-2800 կիլոմետր հեռու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, այդ թվում՝ ռազմանավերի, կա 4 զոհ, 29 վիրավորՌուսաստանը հարվածել է Մոլդովայի հետ սահմանին ուկրաինական անցակետին, կա 2 զոհ  ԱՄՆ բանագնացների՝ Ուկրաինայից հեռանալուց ժամեր անց Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևին Ռուսներն այսօր արդեն երեք ուղևորատար գնացքի վրա են հարձակվել Ուկրաինայում