Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի Ադիգեյսկ քաղաքում երեկոյան հարձակվել են առցանց առևտրի Ozon հարթակի լոգիստիկ կենտրոնի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ տուժածներ չկան։
«Մենք արագ տարհանեցինք բոլոր աշխատողներին, ոչ ոք չի տուժել։ Հրդեհ է բռնկվել, և արտակարգ ծառայությունները տեղում են», - ասվում է Telegram-ում ընկերության հրապարակած հայտարարությունում:
Ընկերությունը նաև հայտնել է, որ այս կետում պահեստավորված ապրանքներն այլևս հասանելի չեն լինի պատվիրելու համար: Որոշ պատվերներ կչեղարկվեն, իսկ մյուսները կառաքվեն այլ օբյեկտներից: Իսկ ընթացքում գտնվող առաքումները կվերաուղղորդվեն այլ լոգիստիկ կենտրոններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածել են միմյանց էներգետիկ օբյեկտներին, կան տուժածներԱվելի ուշ Ադիգեայի Հանրապետության ղեկավար Մուրատ Կումպիլովը նույնպես հայտնել է, որ լոգիստիկ կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհեր չկան։ Նա նշել է, որ «հրդեհը մարելու համար գործի են դրվել արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմը և փրկարարները»։
«Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, բոլոր ծառայությունների և գերատեսչությունների ղեկավարությունը, ինչպես նաև քաղաքային վարչակազմը», - Max մեսենջերում գրել է Կումպիլովը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը Օդեսայի մոտ հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող նավի։
«Սև ծովում՝ Օդեսայից 8 կմ հարավ-արևմուտք, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնատար նավի», - ասվում է հաղորդագրության մեջ։