Ուկրաինական անօդաչուն Բելգորոդում հարվածել է առևտրի կենտրոնի

Ռուսաստան - Բելգորոդի առևտրի կենտրոնին ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքները, 22-ը փետրվարի, 2026թ.

Ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքը Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում հարձակվել է առևտրի կենտրոնի վրա, հաղորդել է Բելգորոդի մարզի նահանգապետը:

Ըստ Վյաչեսլավ Գլադկովի՝ պայթյունի հետևանքով վնասվել են շինության ճակատային և ապակեպատ մասերը, մի ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ Մալինովկա ավանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենայի, զոհվել է մի տղամարդ:

Կիրակի օրը մոսկովյան չորս՝ Վնուկովո, Շերեմետևո, Ժուկովսկի և Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել: «Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ «սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգության ապահովման համար»:

Օրվա ընթացքում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է քաղաքի ուղղությամբ թռչող 10 անօդաչուների ոչնչացման մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լվովում պայթյունից ոստիկանության աշխատակցուհի է զոհվել, 24 մարդ վիրավորվել էՌուսաստանը Ուկրաինայի վրա մոտ 50 հրթիռ և 300 անօդաչու թռչող սարք է արձակել, կան զոհեր, վիրավորներ Ուկրաինական ուժերը հարվածել են Վոտկինսկի հրթիռների գործարանին