Ուկրաինայի և Իսրայելի միջև այս շաբաթասկզբին ծագած դիվանագիտական սկանդալը շարունակում է խորանալ։ Դրա պատճառը արևմտյան մամուլում հայտնված տեղեկություններն են, որոնց համաձայն՝ Իսրայելը Ուկրաինայի օկուպացված շրջաններում արտադրված ցորենի մեծ խմբաքանակ է ներկրել։
«Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ երկկողմ հարաբերությունները խաթարող քայլերից», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից ներկրված հացահատիկը «գողացված է, և դրա ձեռքբերումը Ռուսաստանից չի կարող օրինական գործարք համարվել»։ «Դա հակասում է նաև Իսրայելի օրենքներին», - պնդել է Զելենսկին։
Իսրայելի արտգործնախարարությունը ներկայացված մեղադրանքները մերժել է՝ պնդելով, որ պաշտոնական Կիևը որևէ ապացույց մինչ օրս չի ներկայացրել։