ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը համառ պայքարում զիջեց Չեռնոգորիային

Դրվագ Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից, Երևան, 28-ը սեպտեմբերի, 2026թ.

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-27 թվականների մրցաշարի երկրորդ փուլում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց Չեռնոգորիայի ընտրանուն:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեցին հյուրերը, դաշտի տերերը 34-րդ րոպեին վերականգնեցին հավասարակշռությունը, 38-րդ և 65-րդ րոպեներին կրկին մեկական գոլ փոխանակեցին, ապա 89-ր րոպեին Չեռնոգորիան խփեց հաղթական գնդակը:

Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Արթուր Սերոբյանը և Էդուարդ Սպերցյանը:

Երկուական խաղից հետո Չեռնոգորիան 6 միավորով գլխավորում է C դիվիզիոնի 2-րդ խմբի կամ J խմբի մրցաշարային աղյուսակը, երկրորդը Հայաստանն է՝ 3 միավորով, 1-ական միավորով 3-րդ և 4-րդ տեղերն են զբաղեցնում Կիպրոսը և Լատվիան:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կիպրոսին, հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիային:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը