Ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Էնդրյուին. BBC

BBC հեռուստաընկերության տեղեկություններով՝ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Էնդրյուն ձերբակալվել է «պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով»։

Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը սկանդալի կիզակետում էր հայտնվել մի քանի տարի առաջ՝ մանկապիղծների միջազգային ցանցի հիմնադիր, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Այդ սկանդալի հետևանքով Էնդրյուն ստիպված էր հրաժարվել արքայազնի տիտղոսից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պետական այցով Բրիտանիայում է. նրան ակցիայով են դիմավորել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ստորագրել է Էփշտեյնի գործի բացահայտման մասին օրինագիծը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արքայազն Էնդրյուն կզրկվի «արքայազն» տիտղոսից