Ոմանք մոռացել են Նապոլեոնի հետ կատարվածը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ոմանք մոռացել են Նապոլեոնի հետ կատարվածը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ֆրանսիայի առաջնորդը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների ֆոնին պատրաստ է քննարկել Ֆրանսիայի միջուկային կարողություններով Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը երաշխավորելու հարցը։

«Դեռևս կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչպես է այն ավարտվել», - ասել է Պուտինը՝ չնշելով Մակրոնի անունը։

Էմանյուել Մակրոնը շեշտել էր, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոն. Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ երկրների համար