Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական տվեց

Ջենսեն Հուանգ, արխիվ

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել և հեռացել տնօրենների խորհրդից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Nvidia-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարեց նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից Ջենսեն Հուանգի հրաժարականի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես», - ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ընկերության գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը:

«Խորհուրդը նախաձեռնում է գլխավոր գործադիր տնօրենի որոնման գործընթաց և կդիտարկի թեկնածուների ինչպես ընկերությունից, այնպես էլ դրսից», - ասված է հաղորդագրությունում:

Չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի տնօրենների խորհուրդը Հուանգի պաշտոնանկության հարցը քննարկում էր չինացի ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո:

Պեկինը հերքում է լրտեսության մեղադրանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեկինը հերքում է լրտեսության մեղադրանքներն ու մեղադրում ԱՄՆ-ին տեխնոլոգիական շրջափակման մեջNvidia-ն քննարկում է Հուանգին հեռացնելու հարցը ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրավեպից հետոԱմերիկյան խոշորագույն NVIDIA-ի տնօրենը, հնարավոր է, չինացի լրտես-սիրուհու ծուղակն է ընկելԹրամփն ասել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը չինացի ենթադրյալ լրտեսի հետ