Նոյեմբերյանի համայնքապետը բացակայելու արգելքով ազատ է արձակվել

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը բացակայելու արգելքով ազատ է արձակվել, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Նա երեկ էր ձերբակալվել, Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվում են հայտնել՝ ինչ մեղադրանքով:

Երեք ամսից՝ նոյեմբերի 29-ին Նոյեմբերյանում նախատեսված են ընտրություններ են:

Արսեն Աղաբաբյանը Նոյեմբերյանի համայնքապետ է ընտրվել 2021-ին՝ ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակով: Դրանից առաջ Կողբի համայնքապետն էր: