Կյանքի 95-րդ տարում Օսլոյում մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը: Այս մասին հաղորդել է նորվեգական թագավորական տան մամուլի ծառայությունը:
Աստրիդ Մոդ Ինգեբորգը Նորվեգիայի թագավոր Օլաֆ 5-րդի դուստրն է, թագավոր Հարալդ 5-րդի ավագ քույրը:
Աստրիդը ծնվել է 1932 թվականին: 1954-ին մոր մահվանից հետո 14 տարի կատարել է պետության առաջին տիկնոջ պարտականությունները: 1968-ին նրա եղբայր Հարալդ 5-րդն ամուսնացել է, և առաջին տիկին է դարձել թագուհի Սոնյան:
Աստրիդը շատ է զբաղվել հասարակական և բարեգործական գործունեությամբ, մասնավորապես՝ Օսլոյում 1952-ին անցկացված 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահներից էր, հովանավորել է տասնյակից ավելի ոչ առևտրային կազմակերպություններ, որոնց մեծ մասը գործում են արվեստի և կանանց աջակցության ոլորտներում:
Արքայադուստրը մահացավ եղբոր՝ Հարալդ 5-րդի մահվանից երկու շաբաթ անց: Վերջին անգամ Աստրիդը հանրությանը ներկայացել է եղբոր հուղարկավորության ժամանակ:
Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը Հարալդ 5-րդի հուղարկավորության ժամանակ, Օսլա, 9-ը սեպտեմբերի, 2025թ.