Իրանում մահապատժի են ենթարկվել հունվարին տեղի ունեցած բախումների երեք մասնակիցներ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։
«Մաշհադ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներ Մեհդի Ռասուլին և Ռեզա Միրին, «Մոսադ»-ի գործակալներ հանդիսանալով, պատասխանատու են անվտանգության ուժերի ծառայողներից մեկի մահվան համար», - հաղորդում է Իրանի դատական համակարգի Mizan Online պաշտոնական կայքը։
«Մահապատժի է ենթարկվել նաև Մաշհադում հրահրված անկարգությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Էբրահիմ Դոլաթաբադին։ Նրա կազմակերպած գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի մի շարք ծառայողներ են զոհվել», - պնդում են Իրանի պաշտոնական աղբյուրները։
Իրանը շարունակում է մահապատիժ կիրառող առաջատար պետություններից մեկը մնալ՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Չինաստանին։ Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքների կենտրոնի» տվյալներով՝ 2025 թվականին իսլամական հանրապետությունում 1500 մահվան դատավճիռ է ի կատար ածվել։