Նոր քրեական գործ Զելենսկու թիմակիցների դեմ

Ուկրաինայի Հակակոռուպցիան բյուրոն և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը այսօր հայտարարել են «Ֆորեսթ Գամփ» անվանումը կրող գործողության մեկնարկի մասին։

«Հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է հանցավոր մի կազմակերպություն, որի անդամներ են հանդիսանում գործող և նախկին մի շարք պատգամավորներ ինչպես նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ» ,- հաղորդում են իրավապահները։

«Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը վկայակոչելով Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին՝ հաղորդում է, որ վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայաի բնակարանում։

Կիևում լույս տեսնող «Զերկալո նեդելի» պարբերականի տեղեկություններով գործով անցնում են նաև Ուկրաինայի արդարադատության նախարարության մի շարք պաշտոնյաներ։