Գերմանիայի դատախազությունն այսօր տեղեկացրել է «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումների փաստով հարուցված քրեական գործով անցնող ևս մեկ կասկածյալի ձերբակալության մասին։
«Գերմանիայի դաշնային դատախազության հայցով ձերբակալվել է ուկրաինացի փորձառու ջրասուզակ Վլադիմիր Զ.-ն», - գերմանացի իրավապահների հաղորդագրությունն է մեջբերում France-Presse գործակալությունը՝ տեղեկացնելով, որ ուկրաինացի տղամարդը կասկածվում է «խողովակաշարերի պայթեցմանը հանցակցության մեջ»։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացին ձերբակալվել է Խորվաթիայի Պուլա քաղաքում տեղական ոստիկանության կողմից։
Ռուսական գազը Գերմանիա մատակարարող «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը պայթեցվել էին 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց։