Նիկոլաևում հրթիռային հարվածներից մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել

Ռուսական հարվածներից վնասված հյուրանոց Նիկոլաևում, 28-ը ապրիլի, 2024թ․

Հոկտեմբերի լույս 15-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռներով հարվածել են Նիկոլաևին, ենթադրաբար՝ С-300-ով։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ, մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։

Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը Տելեգրամի ալիքում պարզաբանել է, որ վիրավորների թվում կան նաև ծանր վիճակում գտնվողներ։

Հրթիռակոծության հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, բնակելի շենքեր, առևտրի տաղավարներ, դրանց հետևանքով հրդեհներ են բռնկվել, և միջոցներ են ձեռնարկվում դրանք մարելու ուղղությամբ, գրել է Կիմը։


Հոկտեմբերի 15-ի գիշերը Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հայտնել է, որ պայթյունները տեղի են ունեցել նախքան քաղաքում օդային տագնապի հնչելը։ Ընդհանուր առմամբ, Նիկոլաևի տարբեր շրջաններում մոտ յոթ պայթյուն է լսվել, հաղորդում են "Суспiльного"-ի թղթակիցները։

Անցած գիշեր, տեղական իշխանությունների տվյալներով, Նիկոլաևը շրջանում երեք ռուսական անօդաչու թռչող սարք է խոցվել։

Գիշերը օդային տագնապ է հնչեպ նաև Օդեսայում, Վիննիցայում, Կիրովոգրադում և Ուկրաինայի մի շարք այլ շրջաններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ուժերը հարվածել են Կրասնոդարում տեղակայված ԱԹՍ-ների պահեստին