Netflix-ը «Հպարտություն և նախապաշարմունք» սերիալ է նկարահանում

Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի նկարազարդումներից, 1894թ.

Netflix-ը ներկայացրել է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հիման վրա նկարահանվող համանուն սերիալի թիզերը։ Գլխավոր դերակատարներ Էմմա Քորինն ու Ջեք Լոուդենը կմարմնավորեն Էլիզաբեթ Բենեթի և պարոն Դարսիի անմահ կերպարները։

Օսթինի 1813 թվականին գրած վեպը Netflix-ի համար էկրանավորել է բրիտանացի սցենարիստ և հեղինակ Դոլլի Ալդերթոնը, որն իր կարիերան սկսել է որպես լրագրող և գրող։ Նա արժանացել է National Book Award մրցանակի իր «Այն ամենը, ինչ ես գիտեմ Սիրո մասին» հուշագրության համար։

«Հպարտություն և նախապաշարմունք»-ը թողարկվում է Ջեյն Օսթինի ծննդյան 250-ամյակից մեկ տարի անց։ Սերիալի թողարկումը նախատեսված է այս տարի, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։