Նեպալի և Տիբեթի սահմանին սողանքի և հեղեղի պատճառով զոհեր և անհետ կորածներ կան

Նեպալը հեղեղումներից հետո, օգոստոսի 26,2026թ.

Նեպալի և Տիբեթի սահմանին տեղի ունեցած հսկայական հեղեղի և սողանքի հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում, հաղորդում է BBC-ն:

Նեպալի զբոսաշրջային խորհրդի տվյալներով՝ անհետ կորածներից 291-ը օտարերկրացի են:

Տները գրեթե ջրի տակ են անցել, Նեպալ, օգոստոսի 26,2026թ.

Տիբեթում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ջրի և ցեխի զանգվածը հարվածում սահմանային անցակետի շենքերին: Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում փախչել:

Տարվա այս սեզոնին զբոսաշրջիկները՝ հատկապես ուխտավորնեը, հաճախ են այցելում Նեպալ ու Տիբեթ:

Սա Նեպալի ամենաավերիչ աղետն է համարվում 2015-ի երկրաշարժից հետո, որը 9000 մարդու կյանք խլեց, նշում է BBC-ն: