Նեպալի և Տիբեթի սահմանին սողանքի և հեղեղի հետևանքով 1000-ից ավել անհետացած մարդ կա

Փրկարարական խմբերը որոնում են Նեպալ-Տիբեթ սահմանին անհետ կորած ավելի քան 1,300 մարդկանց։ Հորդառատ հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 165 մարդ զոհվել է:

Պաշտոնյաների խոսքով՝ անհետ կորածների թվում բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ կան։

Տարվա այս սեզոնին զբոսաշրջիկները՝ հատկապես ուխտավորնեը, հաճախ են այցելում Նեպալ ու Տիբեթ:

Սա Նեպալի ամենաավերիչ աղետն է համարվում 2015-ի երկրաշարժից հետո, որը 9000 մարդու կյանք խլեց, նշում է BBC-ն: