Նավթի գները կրկին բարձրացել են

Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին։ Brent նավթի գինը հատել է բարելի համար 98 դոլարի սահմանը, ինչը մոտ հինգ տոկոսով գերազանցում է նախորդ օրվա նույն ցուցանիշը։

ԱՄՆ զինված ուժերը անցած գիշեր 12-րդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ, որոնք շարունակվել են հինգ ժամ, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հարվածել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Քուվեյթում գտնվող բազաներին։

Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը, Եմենի հութիներն էլ նոր ճակատ են բացել՝ հարձակվելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցով սաուդյան նավթ տեղափոխող երկու տանկերների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն Իրան ուղևորվող տանկեր է խոցելԱՄՆ զինված ուժերը հայտարարել են՝ վերսկսել են հարվածներն Իրանի դեմԱՄՆ-Իրան փոխհրաձգություն․ Թրամփը սպառնում է «շարքից հանել» Իրանի էլեկտրակայաններըԻրանը պնդում է՝ Օմանի վրա ԱՄՆ-ի ճնշումը խոչընդոտում է Հորմուզի նեղուցի համատեղ մեխանիզմի ստեղծման ջանքերըԳիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել ենԿատարը կրկին բանակցում է Վաշինգտոնի և Թեհրանի հետ