ՆԱՏՕ-ն հաստատել է՝ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ ԱԹՍ է նկատվել

Լայպցիգի օդանավակայան, արխիվ

ՆԱՏՕ-ն հաստատել է, որ գիշերվա ընթացքում Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ նկատվել է անօդաչու թռչող սարք, հաղորդում է DPA-ն:

Անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հագեցած էր պայթուցիկ նյութերով և դետոնատորով։ Փոխանցվում է, որ անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: