ՆԱՏՕ-ի պատվիրակության ՀՀ այցի շրջանակում վարժանքներ են անցկացվում

ՆԱՏՕ-ի պատվիրակության Հայաստան այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։

Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։