ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր առավոտյան ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ առաջիկա ժամերին կայանալու են դաշինքի ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։
Ուկրաինական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռյուտեն այսօր նաև նախատեսում է ելույթով հանդես գալ երկրի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի լիագումար նիստում։