ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում է Թուրքիայի ղեկավարության հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Նախօրեին արդեն Ռյուտեն հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն այցելել է նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրական օբյեկտներ, ինչպես նաև հանդիպել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ֆիդանի և Էրդողանի հետ հանդիպումներից մանրամասներ չեն հաղորդվել։

Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռյուտեն Գյուլերի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի անդամների միջև համագործակցության ամրապնդումը, պաշտպանական ծախսերի ավելացումը, Թուրքիայի հակաօդային պաշտպանական համակարգերի ինտեգրումը ՆԱՏՕ-ի համակարգերին, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը։

Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը կասեցրել են Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք ուղղված չորս բալիստիկ հրթիռներ։

Հուլիսին Անկարայում նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։