ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համատեղ կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը։

«Մենք բոլորս, իհարկե, համաձայն ենք, որ նեղուցը պետք է կրկին բացվի։ Եվ որքան գիտեմ, դաշնակիցները միասին աշխատում են, քննարկում են ինչպես դա անել։ Նրանք համատեղ փորձում են գտնել առաջ գնալու ճանապարհ»,- լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Նորվեգիա կատարած այցի ընթացքում։

Ռյուտեն մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Սառը արձագանք» (Cold Response) զորավարժություններին, որոնք մեկնարկել են մարտի 9-ին և կշարունակվեն մինչև մարտի 19-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիան դեռ չի դիտարկում նավթի ռազմավարական պաշարներից լրացուցիչ ծավալների բացթողումըԱՄՆ ուժերը «այլևս դաշնակիցների կարիք չունեն» Իրանի դեմ պատերազմում. Թրամփ