NASA-ն 4 տիեզերագնացի վաղաժամ վերադարձրել է Երկիր՝ առողջական խնդիրների պատճառով

Չորս տիեզերագնացները վերադառնում են Երկիր, 14-ը հունվարի, 2026թ.

Միջազգային տիեզերական կայանի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի Տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն չորս տիեզերագնացների վաղաժամ վերադարձրել է Երկիր մոլորակ՝ առողջական խնդիրների պատճառով:

Ամերիկացի Զենա Քարդմանը և Մայքլ Ֆինկեն, ճապոնացի Կիմիա Յուին և ռուս Օլեգ Պլատոնովը Միջազգային տիեզերական կայանում էին օգոստոսի սկզբից և պետք է մնային ևս մի քանի շաբաթ։

Ամերիկյան գործակալությունը չի մանրամասնում՝ որն է եղել խնդիրը, բայց վստահեցնում է, որ տիեզերագնացների վիճակը կայուն է։