ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մոսկվայում ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հատուկ ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող հարցեր։
«Իսկ հետախուզական ծառայությունների իրավասությունը, ինչպես լավ հասկանում եք, բավական նուրբ և առանձնահատուկ ոլորտ է»,- լրագրողներին ասել է Նարիշկինը՝ ընգծելով՝ հանդիպումը տեղի է ունեցել, սակայն դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Հատուկ ծառայությունների գործունեության պրակտիկայում ղեկավարների հանդիպումները կամ առցանց ձևաչափով անձնական հանդիպումները իրենց աշխատանքի մի մասն են։
Երեկ Կրեմլը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում չի հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ «շփումներ» է ունեցել՝ չմանրամասնելով, թե ինչ է քննարկվել։