Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստանից» մոտ 700 հոգի է ձերբակալվել. Մելոյան

Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստանից» մոտ 700 հոգի է ձերբակալվել, կալանավորվել, հայտնում է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Նախնական տվյալներով երկրորդ ամենաշատ թվով ձայները ստացած ուժը պնդում է, թե վարչական ռեսուրսի օգտագործման ահազանգեր են ստացել, մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու դիմում ներկայացրել։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու իրավապահները հերքում են քաղաքական հետապնդման մեղադրանքները, պնդում՝ ձերբակալվում են նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մեծ մասը ձերբակալվել է կաշառք տալու կամ նյութապես շահագրգռելու մեղադրանքներով։

Երեկ՝ գործադիրի հետ հանդիպմանը, Փաշինյանը պահանջեց՝ «նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, ինչ սոցիալական խավի ու պաշտոնի էլ լինեն, առնվազն մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը լինեն բանտում»։