Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրես կանցկացվի

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ

Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը, հաղորդում է report.az-ը:

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին»:

Փառատոնային մասում «կներկայացվեն ազգային-մշակութային արժեքները, արվեստի ստեղծագորությունները և միասնության ոգին արտացոլող շնորհանդեսներ»:

Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում ներկայացրել են «Արևմտյան Ադրբեջանի» հանրագիտարանը«Վերադարձի թեման շատ վտանգավոր է». Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է համատեղ ճանապարհային քարտեզ մշակելԱլիևը կրկին խոսում է Հայաստան «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի մասինԲաքվում ոչ միայն չեն հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» քննարկումներից, այլև պատրաստվում են ավելացնել դրանք Ադրբեջանցի պրոֆեսոր. «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է»«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս է կազմակերպել