Նախիջևանի սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները

Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ

Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` Նախիջևանի սահմանադրության նախաբանի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի այսօր մեկնարկած նստաշրջանի ընթացքում։

«Փոփոխության ենթարկվող նախաբանում նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք այսօր էլ շարունակում են ուժի մեջ մնալ», - հաղորդում է APA-ն:

Նորացված տարբերակում, ըստ գործակալության, միայն նշված է, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։