Մոսկվայում մահափորձ է կատարվել ՌԴ ՊՆ գեներալի դեմ

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը (կենտրոնում) զրուցում է գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի (աջից) և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի (ձախից) հետ, արխիվ

Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ՝ թիկունքից մի քանի կրակոց արձակելով նրա ուղղությամբ, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:

Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել, հարուցվել է քրեական գործ։

Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել Ալեքսեևի բնակարանի մոտ․ նրա առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հաղորդվել, հայտնի է միայն, որ գեներալը տեղափոխվել է հիվանդանոց։

2023-ի ամռանը Ալեքսեևը մասնակցել էր «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոիժինի հետ բանակցություններին, երբ նա, դեմ գնալով վարչակազմին, տանկերը քշել էր դեպի Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալեքսեևը Ուկրաինայում պատերազմող «ռուս կամավորական խմբերի» գլխավոր համակարգողներից էր։ 2017-ին նրան շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անվտանգության աննախադեպ միջոցառումներ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ