Մոսկվայում Իտալիայի քաղաքացի է ձերբակալվել Կրեմլի մոտ դրոն բաց թողնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Օդանավի ստյուարդես իտալացին ասել է, թե չի իմացել, որ Մոսկվայում դրոնների թռիչքներն արգելված են, պարզապես ցանկացել է անօդաչու թռչող սարքով գեղեցիկ լուսանկարներ անել։
«Զարյադյե» այգու վրա արձակված Dji կվադրոկոպտերը իրավապահները առգրավել և ուղարկել են փորձաքննության։
2023-ի մայիսին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր Մոսկվայի վրա անօդաչուների թռիչքների արգելքի մասին, բացառությամբ իշխանությունների որոշմամբ օգտագործվող ապարատների։