Մոսկվայում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարարը և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը

Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռազմավարական գործընկերության հեռանկարները ռազմավարական գործընկերության և դաշինքի լույսի ներքո: Շոշափվել են մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային դրվագներ», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում: