Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Ռուսաստանում այսօր զոհվել է չորս և վիրավորվել յոթ մարդ, որոնց մեծ մասը՝ Մոսկվայի մարզում, հայտնել են տեղական պաշտոնյաները:
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանին, մասնավորապես՝ էներգետիկ թիրախներին, ինչը Կիևը համարում է արդարացի Մոսկվայի կողմից իր տարածքում չորս տարուց ավելի շարունակվող հարձակումների համար։
«Իստրայի Պիոներսկի բնակավայրում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել», -Telegram-ում գրել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը՝ հավելելով, որ մարզի մեկ այլ հատվածում ևս երկու մարդ է վիրավորվել։
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ կին է մահացել, իսկ Կրինիչնոյեում երկու տղամարդ վիրավորվել են:
Անօդաչու թռչող սարքերը նաև հարվածել են Ստավրոպոլի հարավային մասի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում, այսօր հայտարարել է շրջանի նահանգապետը։
Ուկրաինան այսպիսով ուժեղացնում է իր հարվածները՝ ի պատասխան Ռուսաստանի զանգվածային հարձակումների։ Նախօրեին հաղորդվեց Ուկրաինայի մի շարք շրջանների վրա ռուսական հարվածների մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան:
Ուկրաինայի դաշնակիցներն այսօր պատրաստվում են հանդիպել Փարիզում՝ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ բանակցություններ վարելու: