Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է

Այսօր առավոտյան Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, հայտնում է Reuters-ը:

Ռուսական լրատվական գործակալությունները, հղում անելով ոստիկանությանը, տեղեկացնում են, որ զոհվածներից մեկը կասկածյալն է, որը, ենթադրաբար, պայթուցիկ սարք է տեղադրել։ Ոստիկանությունը հայտնել է, որ քննիչները ուսումնասիրել են տեսագրությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է կասկածյալը մոտենում Մոսկվայի կենտրոնում գտնվող Սավյոլովսկի կայարանի մոտ գտնվող ոստիկանական մեքենային և այնտեղ տեղադրում սարք։

Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։ Ոստիկանությունը որևէ բացատրություն կամ դրդապատճառ չի ներկայացրել միջադեպի համար։