Մոսկվան օսկարակիր «Պարոն Ոչ ոքը Պուտինի դեմ» ֆիլմի հերոսին ճանաչել է արտասահմանյան գործակալ

Ռուսաստանը «Օսկար» մրցանակի արժանացած «Պարոն Ոչ ոքը Պուտինի դեմ» վավերագրական ֆիլմի ուսուցչին և գլխավոր հերոսին ճանաչել է արտասահմանյան գործակալ։ Տեղեկատվությունը հրապարակված է Արդարադատության նախարարության կայքէջում։

Պավել Տալանկինը, որ վերջերս «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էր «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, երկու տարվա ընթացքում նկարահանված կադրերում դետալ առ դետալ պատմում է՝ ինչպես է նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունն աշակերտներին ներշնչում պատերազմամետ քարոզչական գաղափարներ:

Տալանկինը 2024 թվականին է հեռացել Ռուսաստանից՝ իր հետ տանելով Կրեմլի քիմքին տհաճ և սկավառակներում թաքցված ֆիլմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի». 98-րդ «Օսկար»-ը՝ քաղաքական ենթատեքստերով


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմն արժանացավ «Օսկար»-ի՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ