Մոսկվան ու Թեհրանը քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները

Ռուսաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիներն են քննարկել Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան РИА "Новости" գործակալությունը` հղում անելով Իրանի դեսպանին։

Նախարարներ Անդրեյ Բելոուսովի և Ազիզ Նասիրզադեի հանդիպումը կայացել է երեկ Մոսկվայում, դրան էլ նախորդել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի միջև բանակցությունները։

Մոսկվան ու Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարիջանին մեկնել է Մոսկվա