Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի կոչը՝ հարաբերությունները Մոսկվայի հետ նորմալացնելու վերաբերյալ, ցույց է տալիս, որ Եվրոպայի որոշ հատվածներում դեռ «ողջախոհությունը» պահպանվել է։
Դե Վևերի մեկնաբանությունները, որոնք հնչել են բելգիական L'Echo թերթին տված հարցազրույցում, հակասում են ԵՄ պաշտոնական քաղաքականությանը՝ պահպանել կոշտ դիրքորոշում Մոսկվայի նկատմամբ։
Եվրամիությունն ավելի վաղ հայտնել էր, որ իր դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի՝ չնայած ԱՄՆ-ը թույլ է տվել վաճառել այս պահին նավերում գտնվող ռուսական նավթը։
«Ներկայիս ճգնաժամի պայմաններում ոմանք ասում են, որ պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական հանածո վառելիքին։ Դա կլիներ ռազմավարական սխալ»,- ասել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի