Մոսկվան հայտնում է՝ ուկրաինական հարվածներից 6 մարդ է զոհվել

Արխիվ

Ուկրաինական ավիահարվածների հետևանքով Ռուսաստանի առողջարանային գյուցերից մեկում և Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմում, զոհվել է վեց մարդ, այսօր հայտնել են տեղական իշխանությունները։

Մոսկվան Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները սկսել է 2022 թվականի փետրվարին և պարբերաբար հարվածներ է հասցնում հարևան երկրին, այդ թվում՝ Ղրիմի թերակղզուց։

Վերջին ամիսներին Ուկրաինան ակտիվացրել է իր պատասխան հարվածները Ղրիմի ուղղությամբ, որը Մոսկվան բռնակցել էր 2014 թվականին:

Գիշերվա ընթացքում Ղրիմում ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, Telegram-ում հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նա չի նշել, թե հարձակումը կոնկրետ որտեղ է տեղի ունեցել, ինչպես նաև չի հայտնել զոհվածների մասին այլ մանրամասներ։