Մոսկվան գոհ է ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից։
«Միացյալ Նահանգները փաստորեն ընդունում է ակնհայտը․ առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող մնալ կայուն», - Telegram-ում գրել է Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրևը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էր X հարթակում գրել, որ ժամանակավորապես թույլատրվելու է գնել ռուսական նավթը և ԱՄՆ-ի պատժամիջոցներից այս ժամանակավոր բացառությունը կգործի մինչև ապրիլի 11-ը։
Տնտեսական բանակցությունների համար ԱՄՆ ժամանած Դմիտրիևը ասել է, որ այս պահին մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթ փոխադրման փուլում է։
Էներգետիկ ճգնաժամի խորացման ֆոնին նա գրել է, որ ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումը գնալով ավելի անխուսափելի է թվում՝ «չնայած ԵՄ-ի բրյուսելյան բյուրոկրատիայի որոշ ներկայացուցիչների դիմադրությանը»։
100 միլիոն բարել նավթը մոտավորապես համապատասխանում է համաշխարհային մեկօրյա սպառմանը։
Իրանի դեմ պատերազմի հետևանքով համաշխարհային էներգետիկ շուկաները դարձել են խիստ անկայուն․ նավթի և գազի գները զգալիորեն աճել են՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը սկսվելուց մոտ երկու շաբաթ անց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավթի գներն այսօր կրկին բարձրացել են