Ռուսաստանը և Ուկրաինան այսօր ռազմագերիների փոխանակում են իրականացրել 205-ը 205-ի դիմաց բանաձևով։ Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Ուկրաինայի նախագահը ևս հաստատել է տեղեկությունը:
Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելառուս։ Փոխանակումը կազմակերպվել է ԱՄԷ-ի միջնորդությամբ,- ասված է հայտարարությունում:
Վերջին օրերին Մոսկվան և Կիևը հայտարարել էին փոխանակման ծրագրերի մասին։ Սակայն նախնական հայատարարությունները ցույց էին տալիս 1000-ը 1000-ի դիմաց փոխանակում։ Փոխանակումը նախատեսվում էր իրականացնել մայիսյան հրադադարի ընթացքում։ Սակայն դա տեղի չունեցավ։ Կրեմլը պնդում էր, որ Ուկրաինան հետաձգում է ցուցակների փոխանցումը, մինչդեռ Կիևը հերքում էր դա։