Մոսկվան և Բաքուն հայտարարում են՝ հասել են AZAL-ի օդանավի կործանման հետևանքների կարգավորման

Ղազախստան - Ադրբեջանական AZAL ավիաընկերության կործանված օդանավի Ակտաու քաղաքի մոտ, 25-ը դեկտեմբերի, 2024թ.

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման հետ կապված։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը երկու երկրների նախագահների միջև 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հասել են համապատասխան կարգավորման՝ ներառյալ փոխհատուցումների հարցը։ Ըստ փաստաթղթի՝ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ հակաօդային պաշտպանության համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով։

Հաղորդագրությամբ կողմերը վստահություն են հայտնում նաև, որ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և փոխադարձ շահերի վրա, կշարունակվի, և համագործակցությունը կընդլայնվի։

Ադրբեջանի նախագահը 2024 դեկտեմբերին տեղի ունեցած ավիաաղետից անմիջապես հետո էր հայտարարել, որ ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով»։ Բաց տեքստով մեղադրելով Ռուսաստանին՝ Իլհամ Ալիևը պնդել էր՝ ռուսները փորձում են կոծկել իրականությունը «զառանցական վարկածներով»։

Անցած տարի Ռուսաստանի նախագահն ընդունեց, որ 38 մարդու մահվան պատճառ դարձած աղետը տեղի է ունեցել նաև ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի մեղքով։ Ավելին, Դուշանբեում հանդիպելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին, Վլադիմիր Պուտինը փաստացի կատարեց նրա՝ ամիսներ շարունակ հնչող պահանջը՝ խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինն առաջին անգամ ընդունեց՝ ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսների մեղքովՊուտինը՝ Ալիևին. Մոսկվան կփոխհատուցի օդանավի աղետի համարՌուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի. Պեսկով«Մեզ ասել են, թե քննությունը շարունակվում է». Բաքուն սպասում է ռուսական կողմի զեկույցին Բաքուն բողոքում է, թե Մոսկվան ձգձգում է AZAL-ի օդանավի աղետի քննությունըՌուսաստանը կորցնում է «իր տունը» ԲաքվումՌուս-ադրբեջանական լարվածությունը չի մարում. Բաքվից նոր սենսացիոն փաստեր են հրապարակումAZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվելԲաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռ է կործանվել