Մոսկվան չի մեկնաբանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին լուրերը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան CBS հեռուստաընկերության տեղեկությունը, որի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված ուղիղ ռուս-ամերիկյան բանակցություններ են մեկնարկել։

«Մենք այս թեմայով ասելիք չունենք»,- հայտարարել է Պեսկովը։

CBS-ի տեղեկություններով՝ Էմիրություններում գտնվող Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան մի քանի ժամ շարունակ բանակցել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ։ Քննարկման հիմնական թեման Սպիտակ տան հեղինակած խաղաղության պլանն է։

Ամերիկյան հեռուստաընկերությունը, սակայն, չի հստակեցրել, թե ովքեր են ընդգրկված ռուսական և ամերիկյան պատվիրակությունների կազմում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդում են ԱԹՍ հարվածների ու տուժածների մասինՈւկրաինայի հարցում խոհուն երկխոսություն է անհրաժեշտ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարել են՝ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ