Մոնտենեգրոն ևս մեկ քայլով մոտեցել է Եվրամիության անդամակցությանը։ ԵՄ 27 անդամ երկրների դեսպանները որոշել են ստեղծել հատուկ աշխատանքային խումբ անդամակցության համաձայնագրի նախագծման համար։
«Սա տեխնիկական, բայց կարևոր քայլ է անդամակցության ճանապարհին»,- Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Կիպրոսի ներկայացուցիչը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում։
Պոդգորիցան արդեն ավարտել է բանակցությունները 35 թեմատիկ «կլաստերներից» 14-ի շուրջ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ հարկային քաղաքականությունից մինչև շրջակա միջավայրի պաշտպանություն։
«Գերազանց նորություններ են գալիս Բրյուսելից»,- հայտարարել է Մոնտենեգրոյի եվրոպական հարցերի նախարար Մաիդա Գորչեվիչը՝ հավելելով, որ աշխատանքային խմբի ստեղծումը «ևս մեկ հաստատում է, որ ճիշտ ճանապարհին են, որպեսզի մինչև 2028 թվականը Մոնտենեգրոն դառնա Եվրամիության 28-րդ անդամը»։