Մոլդովայում և ՀՀ-ում ՀԿ-ները զբաղվում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վարկաբեկմամբ. ՌԴ ԱԽ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը լրագրողներին հայտնել է, որ Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ զբաղվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վարկաբեկմամբ։

«Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում այս պահին գրանցված է մոտ 14 հազար ՀԿ։ Հայաստանում՝ մոտ 9 հազար ՀԿ։ Եվ նրանք բոլորը աշխատում են… գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը՝ ակնհայտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, ինչպես նաև մերձավոր արտերկրի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամբ », - հայտարարել է Շևցովը Մոսկվայում կայացած «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծեր․ ՀԱՊԿ տեղեկատվա-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակում։

Ավելի վաղ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգների սենատորներ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, դեմոկրատ Ջին Շահինը և հանրապետական Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար չափով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը:

«Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր գործելաոճը, այդ թվում՝ Meta-ի [Alphabet-ի] հարթակների օգտագործմամբ, ազդելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա», - գրում են երկու կուսակցությունների սենատորները իրենց նամակներում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը ՀայաստանումԱՄՆ սենատորները Meta-ին և Alphabet-ին կոչ են անում ընտրությունների շեմին օգնել Հայաստանին ռուսական ապատեղեկատվության դեմՀզորացվում են դեմոկրատական ինստիտուտները, որ ազատ և արդար ընտրություններ անցկացվեն ՀՀ-ում. Կոս