Մոլդովան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ երկրի հարավում անօդաչու թռչող սարքի պայթյունից հետո։
Քիշնևի արտաքին գործերի նախարարությունը կոշտ քննադատել և դատապարտել է Կրոկմազ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը։ Գերատեսչությունն այն որակել է Մոլդովայի ինքնիշխանության խախտում և, որ, այն վտանգում է Մոլդովայի քաղաքացիների անվտանգությունը։
Կիրակի օրը ենթադրաբար ռուսական անօդաչու թռչող սարք է պայթել Մոլդովա-Ուկրաինա սահմանին՝ Կրոկմազի մոտ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Նախագահ Մայա Սանդուն X սոցիալական ցանցում դատապարտել էր Մոլդովայի օդային տարածքի խախտումը և կոչ արել դադարեցնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
Ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները պարբերաբար հայտնվում են Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող Մոլդովայի տարածքում։